Եթե անձը մտնում է ուրիշի անկողին,ապա կամ ուզում է այդ անկողնում հայտնվել, կամ սեփականը չունի․ Աշոտյան
Քաղաքական
19:54 09/06/2025
Հայաստան

Եթե անձը մտնում է ուրիշի անկողին,ապա կամ ուզում է այդ անկողնում հայտնվել, կամ սեփականը չունի․ Աշոտյան

 «Ակնհայտ է, որ եկեղեցու դեմ հարձակումը Ադրբեջանից պատվիրված է, Ադրբեջանից համակարգված է»,- այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց տնային կալանքի տակ գտնվող՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու դեմ արշավին։

«Նիկոլն ընտրել է ամենաստոր տարբերակը՝ մտնել անկողին։ Առհասարակ հոգեբաններն ասում են՝ եթե անձը մտնում է ուրիշի անկողին,ապա կամ ուզում է այդ անկողնում հայտնվել, կամ սեփականը չունի։ Հիմա ես չգիտեմ, թե սա որ դեպքն է։ Եկեղեցին միակ ինստիտուտն է, որը շարունակում է հայ ժողովրդի և Հայաստանի շահերը ներկայացնել միջազգային հարթակներում։ Վեհափառն ու մյուս սրբազաններն այդ գործողություններն իրականացնում են դրսում։ Նիկոլը նաև  այս հարվածն է հասցնում հայկական պայքարին»,- նշեց Աշոտյանը։

Նա հորդորեց հայրենակիցներին՝ ոտքի կանգնել ի պաշտպանություն առաքելական եկեղեցու։

«Սա համաժողովրդական պայքար է, մեր պայքարն է։ Ասում են՝ եկեղեցին պետք է ավելի կոշտ լինի, ես կարծում եմ՝ մենք պետք է ավելի կոշտ լինենք»,- ասաց Աշոտյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե անձը մտնում է ուրիշի անկողին,ապա կամ ուզում է այդ անկողնում հայտնվել, կամ սեփականը չունի․ Աշոտյան